Այսօր Գոռ Քլոյանի ծննդյան օրն է, ով զոհվել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «Չերյոմուխա 7» զինատեսակի կիրառման հետևանքով: Քլոյանը կդառնար 31 տարեկան: Նա երկու անչափահաս երեխաների հայր էր:
Այսօր ժամը 14.30-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները գերեզմանատուն կայցելեն և Գոռ Քլոյանի հիշատակին այնտեղ խունկ կվառեն ու ծաղիկներ կդնեն նրա շիրիմին: