Home / Հայաստան / Հայաստանի կոնյակագործները միավորվեցին

Հայաստանի կոնյակագործները միավորվեցին

Դեկտեմբերի 15–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց  «Հայկական կոնյակագործների միության»  հիմնման վերաբերյալ պայմանագիր:

Միության ստեղծման նպատակը` հիմնադիրների ձեռնարկատիրական գործունեությունը     համակարգելն է, ինչպես նաև ընդհանուր  շահերը ներկայացնելն ու պաշտպանելը:

Միությունը նպաստելու է նաև «Հայկական Կոնյակ» տեղանվանման պահպանությանը, հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների բարձր որակի ապահովման ու սպիրտների վաճառքի ծավալների մեծացմանը:

Պայմանագիրը կնքվեց 11 ընկերությունների կողմից` «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ, «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ , «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ,  «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ,   Արարատի կոնյակի գործարան «ԱԿԶ» ՍՊԸ, «Տավինկո» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արեգակ» կոնյակի գործարան»  ՍՊԸ, «Վեդի Ալկո» ՓԲԸ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինը: