Մոսկվայում զանգվածային անկարգությունների հետ կապված` մինչև օրվա վերջ անվտանգության միջոցառումները գործելու են չափազանց խստացված: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մեկնաբանել է քաղաքում տիրող իրավիճակը:
«Այս պահին իրավապահ մարմինները միջոցառումներ են անցկացնում` քաղաքում չարտոնագրված ցույցերը կանխելու ուղղությամբ: Այս պահին ձերբակալվել են տասնյակ մարդիկ, զոհերի մասին տվյալներ չկան: Ոստիկանությունը հսկում է փողոցները, մետրոն, հասարակական տրանսպորտը, որպեսզի թույլ չտա անկարգություններ: Ես հորդորում եմ «տաք գլուխներին» չենթարկվել սադրանքների և բռնության կոչերին: Ոստիկանությունն այսուհետ էլ ճնշելու է յուրաքանչյուր սադրիչ գործողություն և բռնություն», – ռուսական առաջին ալիքի եթերում ասել է Սոբյանինը: