Մոսկվայի Կիևյան կայարանի մոտ գտնվող հրապարակում սկսվել են բախումները ռուս ազգայնամոլների և կովկասցիների միջև: Իրավապահ մարմինները միջամտել են բախումներին և արդեն իսկ ձերբակալել 200-ից ավել մարդ:
Ինչպես հաղորդում է Газетa.Ru-ի թղթակիցը, բախումները հրահրել են աջ ծայրահեղականները, որոնցից մեկը լեզվակռվից հետո հարձակվել է կովկասցու վրա: Վերջինս հարվածել է ազգայնամոլին ինչ-որ իրով և փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն տեղում ձերբակալվել է:
Այս պահին հրապարակում են գտնվում հազարից ավելի մարդիկ: Իրավիճակը մնում է լարված:
Լուսանկարը` ИТАР-ТАСС-ի: