Այսօր երեկոյան Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում սպանվել է մահմեդականների հոգևոր կառավարության նախագահ Անաս Պշիխաչևը:
«Մոտավորապես 19:30-ին Պշիխաչևին կանչել են իր տանից երկու անծանոթներ», – «Ինտերֆաքս» գործակալությանը պատմել են ոստիկանության ներկայացուցիչները:
Պշիխաչևի վրա չորս կրակոց են արձակել: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է: Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: