Երևանի Բաղրամյան պողոտայի գետնանցումներից մեկի պատին գրաֆիտիի տեսքով պատկերել են քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ով այս պահին գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:
Գրաֆիտիի հեղինակն է «Արտ լաբորատորիա» նկարիչների և արվեստագետների միավորումը:
Հիշեցնենք, որ նույն միավորումը ամիսներ առաջ Երևանի Խանջյան փողոցի վրա գտնվող գետնացումում գրաֆիտիի տեսքով պատկերել էր ինքնասպան զինվորի նկար, որը մեկ քանի օր անց ջնջվել էր:
Ինքնասպան զինվորի գրաֆիտին մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական ցանցերում` բուռն քննարկումների առարկա դառնալով: