Մոսկվայի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի մի շարք կայարանների մոտ:
«Իրավիճակը գտնվում է ոստիկանության վերահսկողության ներքո», – Ինտերֆաքսի հետ զրույցում ասել է Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը: Նրա խոսքով՝ Կիևյան հրապարակի մոտ, որտեղ 17:00-ի սահմաններում սկսվել էին բախումները ազգայնամոլների և կովկասցիների միջև, մարդկային կուտակումներ արդեն չկան:
Բիրյուկովը նաև հերքել է մամուլում տարածված այն հայտարարությունները, համաձայն որոնց քաղաքի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունենում: Նա նաև նշել է, որ իրականում ձերբակալվել է 800-ից ավել մարդ, այլ ոչ թե 1000-ից ավել, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս պահին Մոսկվայում դեռևս լարված իրավիճակ է տիրում: Բախումների հետևանքով տուժել է 30 մարդ, նրանցից 5-ը հիվանդանոց են տեղափոխվել: