Այսօր առավոտյան Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովը հրապարակել է հեռարձակման մրցույթների արդյունքները:
Նշենք, որ «Ա1+» հեռուստաընկերությունը եթեր չի վերադառնա: ՀՌԱՀ-ի միայն մեկ անդամ` Արա Թադևոսյանը «Ա1+»-ի և նրա մրցակցի` «Արմնյուզի» փաթեթները հավասար գնահատեց` 2-ական միավոր տալով, մյուս բոլոր քվերակողները «Ա1+»-ին զրո միավոր տվեցին, իսկ մրցակցին` 6:
Եվս մեկ մրցույթի արդյունքում եթերազրկվեց նաև ԱԼՄ հեռուստաընկերությունը` պարտվելով «Երևանին»: ԱԼՄ-ն հավաքել է 32 միավոր, իսկ «Երևանը»` 40 միավոր: