Home / Հայաստան / «ՉԻ». Վրաստանը` հայ գործարարի թաքստոց

«ՉԻ». Վրաստանը` հայ գործարարի թաքստոց

Ռուսական գործարար շրջանակներին մոտ կանգնած օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը` Հովսեփյանների` Ռուսաստանում «դրած» ընտանեկան բիզնեսի համակարգողն ու կառավարիչը լուրջ խնդիրներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների և իրավապահ մարմինների հետ, ինչի հետևանքով ՌԴ իրավապահ մարմինների տվյալներով ներկայումս թաքնվում է Վրաստանում:

Չմանրամասնելով իրավապահ մարմինների հետ Հովսեփյանի ունեցած խնդիրների շրջանակը` մեր աղբյուրները առայժմ բացահայտեցին, որ «русское золото» հոլդինգի նախագահ Ալեքսանդր Տարանցևի շինարարական կապալառու եղած ժամանակ Հակոբ Հովսեփյանը լուրջ դրամական և ռեսուրսային յուրացումներ է կատարել: Այդ միջոցների հաշվին նա մասնավորապես Ռուսաստանում շքեղ տուն է կառուցել իր համար: ՌԴ իրավապահների բացահայտումների շրջանակներում իրենից կատարված այս շորթումների վերաբերյալ տեղեկացել է նաև Տարանցևը: Ավելորդ չի լինի նշել, որ 1996-ից 1998 թվականներին Հակոբի եղբայր Հովհաննես Հովսեփյանը ուսանել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայում: