British Petroleum (BP) նավթային ընկերությունը փորձել է կոծկել Ադրբեջանում իր գազային հանքավայրերից մեկում տեղի ունեցած պայթյունի փաստը, վկայում են WikiLeaks կայքի գաղնտազերծումները:
Ընկերության մի շարք գործընկերներներ դժգոհ են մնացել դեպքի քողարկման հանգամանքից, որը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում, տեղեկացնում է Guardian-ը: Միջադեպը մարդկային զոհերի պատճառ չէր դարձել, ընկերության բոլոր 212 աշխատակիցները տարհանվել էին:
Համաձայն այդ ժամանակահատվածում ադրբեջանական BP ընկերության տնօրեն Բիլ Շրեյդերի ուղարկած հաղորդագրության` վթարի պատճառները «դժվար թե երբևէ հայտնի դառնան»: 2009 թվականին ուղարկված հաղորդագրության մեջ գրված է, որ Ադրբեջանում պայթյունի պատճառը դարձել է ցեմենտի սխալ կիրառումը, որի հետևանքով գազի արտահոսք է տեղի ունեցել: Արդյունքում BP-ի նախկին տնօրեն Թոնի Հեյվորթը նույնպես փորձել է Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարը վերագրել ցեմենտի հետ կապված խնդիրներին:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան` ԱՄՆ-ի հասցեագրված փաստաթղթերում հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մեղադրել է BP-ին պետական բյուջեին 10 մլրդ դոլար չվճարելու և Կասպից ծովում գազի վերամշակման իրավունք ստանալու համար շանտաժի ենթարկելու մեջ:
BP-ի ղեկավարությունը չի մեկնաբանում WikiLeaks կայքում հայտնված տեղեկությունները: