ԱՄՆ-ում միասեռականների հանդեպ հանդուրժողականությունը հասել է այն մակարդակի, որ հնարավոր է` երկրի հաջորդ նախագահներից մեկը դառնա միասեռական, Big Think-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը:
Նրա խոսքով` ամերիկացիներն այնքան են առաջ գնացել այս հարցում, որ, եթե ոչ գալիք ընտրություններին, ապա ոչ շատ հեռու ապագայում նախագահ կարող է ընտրվել միասեռական:
Ըստ Քարտերի` այս հարցը, ինչպես և ռասիզմի խնդիրը, ունի թե դրական, թե բացասական կողմեր: