WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը կարողացավ «բարոյապես ծնկի իջեցնել ԱՄՆ-ին: Այս մասին «Կայսրությունը դատապարտյալների նստարանին» իր հոդվածում գրել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն:
«Ասանջը` մարդ, որին մի քանի ամիս առաջ աշխարհում շատ քչերն էին ճանաչում, ապացուցել է, որ բոլոր ժամանակների ամենահզոր կայսրությանը կարելի է մարտահրավեր նետել», – գրում է Կաստրոն:
Նրա խոսքով` Ասանջի գործողությունների դրդապատճառներն այսօր անհայտ են, սակայն հայտնի է, որ նա «բարոյապես ծնկի իջեցրեց ԱՄՆ-ին:
Խոսելով WikiLeaks-ի հիմնադրի նկատմամբ դատական հետապնդման մասին` Կաստրոն զգուշացրել է, որ Շվեդիայի իշխանությունները և «ՆԱՏՕ-ի մաֆիան, որոնք սիրում են խոսել մամուլի և մարդկանց ազատության մասին», պատասխանատու են «ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների ցինիկ քաղաքականության մասին» իմանալու համար:
«Գաղափարները կարող են ավելի հզոր լինել, քան միջուկային զենքը», – գրել է Կաստրոն: