ՀՀԿ-ն բարձր է գնահատում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշումը հրաժարականը տալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա նշել է, որ այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում կուսակցականները մտադրություն չունեն քննարկել Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցը:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես Սահակյանը կբացատրի իր կուսակից Ռազմիկ Զոհրաբյանի վերջերս արված այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է քրեական գործ հարուցել Գագիկ Բեգլարյանի դեմ, Սահակյանն ասաց.
«Դե մեծ թիմ է, մեկն անիմաստ, անհեթեթ բան է ասում էլի»:
Սահակյանին նաև հարցրել են` արդյոք տեղեկություն ունի այն մասին, որ Գագիկ Բեգլարյանը մեկնել է երկրից` նախապես հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՀԿ-ականը պատասխանել է, որ նման բան ինքը չգիտի և կարող է ճշտել ասուլիսից դուրս գալուց հետո:
ԱԺ պատգամավորը նշել է նաև, որ ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում կարող է քննարկվել իշխող օղակներում հետագա կադրային փոփոխությունների հարցը, սակայն օրենսդիր մարմնում որևէ փոփոխություն Սահակյանը բացառել է: