ՀՀԿ-ի համար անընդունելի են վերջին օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցող միջադեպերը կովկասցիների և ռուսների միջև:
Epress.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Մոսկվայում տիրող իրավիճակը և ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ իշխանությունները, վերջինս ասել է.
«Մենք էդպիսի պայքարն անընդունելի ենք համարում, այդ ֆաշիստական բնույթի խմբերի գործունեությունը անընդունելի է: Մենք շատ վատ ենք գնահատում, ինչպես նաև Ռուսաստանի իշխանություններն են այդպես գնահատում: Իսկ հայտարարություն կամ կոչ կանեինք այն ժամանակ, երբ տեսենեինք, որ ինչ-որ բան կոծկելու փորձ է արվում, բայց այդպիսի բան չկա»: