Գիշերը Մոսկվայի Կիևյան կայարանի մոտ տեղադրված ռումբի մասին տեղեկատվություն է ստացել Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը: Օպերատիվ խումբը դեպքի վայրում աշխատանքներ է ծավալել, մարդիկ տարհանվել են կայարանի տարածքից, սակայն մասնագետները պարզել են, որ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններից աղբյուրը:
Մոսկվայի ոստիկանությունից նաև հայտնել են, որ գիշերվա ընթացքում իրենք 15 ահազանգ են ստացել տեղադրված ռումբերի մասին: Բոլոր դեպքերում ստուգումներ են անցկացվել, սակայն ահազանգները կեղծ են եղել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 4-5 ժամվա ընթացքում Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել ազգայնամոլների և կովկասցիների միջև, մոտ 800 մարդ ձերբակալվել է, 30-ը վնասվածքներ են ստացել: Հիմնական թատերաբեմը եղել է Կիևյան կայարանին հարող հրապարակը: