Շաբաթ օրը 4 մոսկվացի ոստիկաններ` Մաքսիմ Մաքսիմովը, Մաքսիմ Պիլիպկովը, Ալեքսանդր Վդովենկոն և Ալեքսանդր Չերնիշովը, 6 դեռահասների խլել են գազազած ամբոխի ձեռքից: Դեռահասներից երկուսը ազգությամբ ռուս էին, երկուսը` ծագումով հայ, մեկն ադրբեջանցի, մեկն էլ վրացի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=126
Վրացին բազմաթիվ հարվածներ է ստացել գլխի հատվածում և մեկնել է Վրաստան` բուժվելու: Երեկ նրա առողջական վիճակը վատթարացել է: Ադրբեջանցի երիտասարդ Թեյմուրը, որը դանակի հարված էր ստացել մեջքին, հիվանդանոցում է: Ազգությամբ հայ Գագիկը տանն է, նվազագույնը 10 օր նրան հանգիստ է պետք: Նա շուտ հոգնում է և օրվա մեծ մասը քնած է: Մյուս հայ դեռահասը` Ռուբենը, ստիպված է եղել երեկ շտապ բուժօգնության դիմել, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Իսկ Ռուսներ Ալյոշան և Սաշան բազմաթիվ կապտուկներ ու վնասվածքներ են ստացել:
Լուսանկարը` Իվան Աֆանասյեվի (Эхо Москвы)