Home / Армения / «Ինչո՞ւ պետք է դեմ լինեինք». ԲՀԿ-ականը միակ թեկնածուի դեպքում թափանցիկ ընտրություններ է արձանագրում

«Ինչո՞ւ պետք է դեմ լինեինք». ԲՀԿ-ականը միակ թեկնածուի դեպքում թափանցիկ ընտրություններ է արձանագրում

«Բարգավաճ Հայաստանը» մեծամասնություն չէ, դրա համար էլ չի առաջադրել
իր թեկնածուին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Երևանի ավագանու անդամ Արմեն Սահակյանը:

«Ինձ թվում է քվեարկությունը նորմալ, արդար, թափանցիկ քվերակություն է, ամեն մարդ թող իր կամքը արտահայտի, եթե չեն ուզում, թող դեմ քվեարկեն», – ասել է Սահակյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք այսօր կլինեն դեմ քվեարկողներ` նա պատասխանել է.

«Ինչու՞ չէ: Այստեղ դուք բռնի բաներ տեսնո՞ւմ եք: Ամեն մարդ իր կամքն ազատ արտահայտում է»:

Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն, փաստորեն, ի սկզբանե կողմ էր Կարեն Կարապետյանի թեկնածության` Սահակյանն ասել է:

«Իսկ ինչո՞ ւ մենք պետք է դեմ լինեինք, եթե չունենք սեփական թեկնածու»: