Այսօր մարվել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքի մոտ 65 տոկոսը:
Աշխատավարձի գծով պարտքի մնացած մասը կմարվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերին «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց` պահանջելով իրենց աշխատավարձերը: Հարցին միջամտել էր անձամբ Սերժ Սարգսյանը, ով հանձնարարել էր գործադիր իշխանության պատասխանատուներին
ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ
ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների
մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած
ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ: