Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոնում «չի պատրաստվում կադրային ցեղասպանություն անել»: Այս մասին այսօր նա ասել է Երևանի ավագանու նիստի վերջում, երբ հայտարարվել են քվեարակության արդյունքները, համաձայն որոնց` Կարապետյանը 50 կողմ և 1 դեմ ձայնով դարձել է Երևանի նոր քաղաքագլուխ:
Իր խոսքում Կարեն Կարապետյանը նշել է, որ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բավական հաջող քայլեր է ձեռնարկել իր պաշտոնավարման ընթացքում:
Նոր քաղաքապետի խոսքով` ինքը չէր սպասում, որ կառաջադրվի այս պաշտոնում. Ինքն անկուսակցական է, բայց համակրում է Հանրապետական կուսակցությանը:
«Կադրային ջարդի, ցեղասպանության ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ և լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր պահանջներին բավարարելու են, մնալու են, ովքեր ոչ` գնալու են», – ասել է Կարապետյանը: