Ռուսական խոշոր տուրօպերատորներից մեկը` Tez Tour-ը, Հայաստանում բախվել է ռեկետի հետ: Ընկերության Հայաստանյան ներկայացուցչության գործունեությունը դադարեցվել է: Տեղական ոստիկանությունը առգրավել է ընկերության տեխնիկան և երկու անգամ ձերբակալել աշխատակիցներին: Ոստիկանությունն իրականացնում է Հայաստանում Tez Tour-ի գործընկեր Magic Time տուրիստական գործակալության պատվերը: Նրանց ուղիղ կերպով հասկացրել են, որ այնքան ժամանակ են անհանգստացնելու, քանի դեռ իրենց մոսկովյան «բոսերը» երկխոսություն չսկսկեն:
Magic Time –ը տուրօպերատորին մոտ 1 մլն դոլար է պարտք և հրաժարվում է գումարը վերադարձնել: Այս մասին РБК daily-ին պատմել է Tez Tour-ի փոխտնօրեն Իգոր Անդրեևը:
«Երբ մենք սկսեցինք չեղյալ հայտարարել այդ գործակալության հետ ունեցած մեր պայմանագրերը, մեզ սպառնացին Հայաստանի Ներքին գործերի հետ իրենց բարեկամական կապերով և խոստացան մեզ համար խնդիրներ առաջացնել:
Տուրիստական գործակալությունը ընթացիկ տարվա ամռանից դադարել է մեզ վճարել: Զբոսաշրջիկներից նրանք գումարներ վերցնում էին, բայց մեզ չէին փոխանցում: Արդեն մեկնած զբոսաշրջիկներից վերցված գումարների պարտքի չափը կազմում էր 400 հազար դոլար: Եվ ևս 500 հազար դոլար է կազմում Նոր Տարվա տոնակատարությունների համար դիմած զբոսաշրջիկներից ստացած գումարը: Բայց երբ մենք ներկայացրեցինք մեր պահանջները, Magic Time գործակալությունը մեզ ոչ մի հստակ պատասխան այդ հարցի վերաբերյալ չտվեց: Մենք որոշեցինք դադարեցնել այդ ընկերության զբոսաշրջիկների սպասարկումը և չեղյալ հայտարարել չվճարված շրջագայության պայմանագրերը ու դատարնի միջոցով հետ ստանալ մեր գումարները:
Բայց մեզ հայտնեցին, որ Հայաստանում նման հարցերն այլ կերպ են լուծվում և մենք կբախվենք ուժային մարմինների հետ:
Մեզ վախեցնում էին Magic Time-ի տնօրեն Մհեր Մանուկյանի 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանի հետ ունեցած հարազատական կապերով:
Մենք պատրաստվում ենք Հայաստան ուղարկել մեր իրավաբաններին և իրադարձությունների զարգացմանը համապատասխան`կմիացնենք հնարավոր բոլոր ուժերը: Դատարանի միջոցով կպահանջենք Magic Time-ի կուտակած պարտքը: Այս իրավիճակում ոչ միայն մենք ենք տուժել, այլ նաև Magic Time-ին դիմած մոտ 400 հաճախորդներ: Նրանց հանգիստը չի կայանա, որովհետև գործակալությունը չի վճարել իրենց համար: Զբոսաշրջիկները նույնպես ակտիվություն կցուցաբերեն և փողի վերադարձման հետ կապված իրենց պահանջները կներկայացնեն:
Հայաստանում մենք սկսել ենք աշխատել 2008 թվականից: Այժմ մենք առաջատար դիրք են զբաղեցնում Հայաստանում, քանի որ խոշոր միջազգային ընկերություն ենք: Հայաստանում Tez Tour-ը տարեկան 13 հազար զբոսաշրջիկների է սպասարկում: Երևանում մեզ հետ 50 գործակալություններ են աշխատում» , – RBC daily-ին պատմել է Անդրեևը: