ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից: