Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել ս.թ. դեկտեմբերի 22-ին՝ ՀՀ վարչապետի` Սանկտ-Պետերբուրգ կատարելիք աշխատանքային այցի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: