Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը քաղաքային ոստիկանական գլխավոր վարչությանը կոչ է արել լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկել, ինչը պայմանավորված է Մոսկվայում չարտոնված ակցիաներ անցկացնելու փորձերով, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Կապված այն ահազանգի հետ, որ մոտ ժամանակներս սադրանքներ ու չարտոնված հանրահավաքներ են նախատեսվում, խնդրում եմ Ներքին գործերի գլխավոր վարչությանը անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել»,-հայտարարել է Սոբյանինը կառավարության նիստի ժամանակ: