Այսօր առավոտյան նախագահականում հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, տեղեկացնում է օրաթերթը:
Այդ հանդիպման ժամանակ էլ թերևս կհստակեցվեն կադրային հնարավոր փոփոխությունները և կոալցիայից ԲՀԿ-ի դուրս գալ-չգալու հարցը: Նշենք, որ երեկ համառ լուրեր էին պտտվում, որ ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից, սակյան ԱԺ ԲՀԿ խմբակցությունում այդ լուրերը հերքեցին: Կան նաև տեղեկություններ, որ ԲՀԿ-ն նահանջել է կոալիցիան լքելու իր որոշումից:
Այսօր Մարզահամերգային համալիրում կայանալու է ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումը, որին ԲՀԿ-ից հրավիրված են 3 հոգի, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը: Կգնա՞ Ծառուկյանը ՀՀԿ միջոցառմանը, թե՞ ոչ, չհաջողվեց պարզել: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստայնը երեկ անհասանելի էր: