Թուրքերենը Թուրքիայի Հանրապետության պաշտոնական լեզուն է և դա այդպես էլ լինելու է: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այսպես է արձագանքել «Խաղաղություն և Ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության կոչին երկրի հարավ-արևելյան շրջանում սկսել հավասարապես գործածել երկու լեզու առանց իրավական որոշմանը սպասելու (նկատի են ունեցել թուրքերենն ու քրդերենը, քանի որ Թուրքիայի այդ շրջաններում քրդերը մեծամասնություն են կազմում և հաճախ տիրապետում են միայն քրդերենի – Epress.am):
«Մենք միշտ պետք է թուրքերեն սովորեցնենք նրանց, ովքեր չգիտեն թուրքերեն և չեն խոսում մեր լեզվով», – Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերում է Hurriyet թերթը:
Գյուլը հավելել է, որ, ամեն դեպքում, Թուրքիայում այլ լեզուներով էլ են խոսում:
«Լեզուները, որով խոսում են մեր պետությունում բնակվող ժողովուրդները նույնպես մեր լեզուներն են», -հայտարերել է Թուրքիայի նախագահը: