Եթե ձեր բիզնեսը կապ ունի Bank of America-ի հետ, խորհուրդ ենք տալիս ձեր գումարներն ավելի ապահով տեղում պահել: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks կազմակերպության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
WikiLeaks-ը նշում է, որ այն մարդիկ, ովքեր «սիրում են ազատությունը, պետք է փակեն իրենց հաշիվները Bank of America-ում:
Հիշեցնենք, որ աշխարհի խոշորագույն բանկերից մեկը և ԱՄՆ-ի խոշորագույն բանկը` Bank of America-ն, երեկ հրաժարվել է դրամական փոխանցումներ իրականացնել WikiLeaks կազմակերպության հաշվին:
Մինչ այդ նման քայլի էին դիմել MasterCard-ը, PayPal-ը, Visa Europe-ը, որոնց միջոցով WikiLeaks-ի աջակիցներն ամբողջ աշխարհում գումարներ էին փոխանցում կամզակերպությանը: