Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցը ԱՄՆ-ն դեռ իր գերակայությունը չի համարում, սակայն մոտ ապագայում այս դիրքորոշումը կվերանայվի: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին ասել է Ջոնս Հոփկինսի անվան ամերիկյան համալսարանի քաղաքագետ, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարը:
«Ես քննադատաբար եմ տրամադրված Մինսկի գործընթացի հանդեպ, քանի որ չեմ կարծում, թե համանախագահող երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, խորապես հետաքրքրված են հակամարտության կարգավորմամբ: Սակայն կարծում եմ, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն թարմ գաղափարներ կառաջադրի Կովկասի և, մասնավորապես, ղարաբաղյան հարցի հետ կապված»,- ասել է քաղաքագետը: