ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է իր հնարավոր պաշտոնանկության մասին:
«Եթե ես չհամապատասխանեմ իմ առջև դրվող չափանիշներին, ես նույնպես չեմ աշխատի նախարարի պաշտոնում», – ասել է Աշոտյանը:
Նա մեջբերել է երկու օր առաջ ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտությունն այն մասին, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանի կառավարության կողմից առաջադրված չափորոշիչներին, կազատվեն աշխատանքից: