«Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հնչած ադրբեջանցու հարցն այն մասին. թե վերջին 10 տարիների ընթացքում արդյոք նկարահանվել են հայերի ու ադրբեջանցիների, կամ ռուսների ու վրացիների ընկերության մասին պատմող ֆիլմեր, բանավեճի առիթ է դարձել «Эхо Москвы» -ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի և լրագրող Մատվեյ Գանապոլսկու միջև:
«Իսկ ինչպե՞ս կարելի է ֆիլմ նկարել ինչ-որ ընկերության մասին» ,- հարցրել է Գանապոլսկին:
«Դուք դեռ Ղարաբաղի հարցի հետ կապված ձեր խնդիրները լուծեք: Որովհետև ձեր և հայերի դիրքորոշումները շատ պարզ են, ես ուսումնասիրել եմ այն: Ուրեմն այպես, հակառակորդ ազգերից մեկը պետք է վերանա, իսկ Լեռնային Ղարաբաղը մնա մյուսին: Ազգերի ընկերության մասին ֆիլմ կարելի է նկարել այն դեպքում, երբ այդ ընկերությունը իրոք գոյություն ունի ազգերի միջև: Հետևաբար, ես այսպես եմ հասկանում, որ հայերի և ադրբեջանցիների ընկերության մասին ֆիլմ կնկարահանվի աշխարհի լավագույն ռեժիսորների կողմից այն ժամանակ, երբ երկու ազգերն իրոք ընկերանան», – նշել է Գանապոլսկին:
«Ես չեի ցանկանա նման կերպ պատասխանել այս հարցին»,- արձագանքել է Բունտմանը: «Դե կարելի է պատասխանել այսպես, որ ձեզ մոտ նեգրերին կախում են, իսկ հայերն ու ադրբեջանցիներն էլ չեն կարողանում Ղարաբաղը կիսել: Ի դեպ, շատերն այսօր պայքարում են հենց այդ հարցի վերացման համար, ինչի վերաբերյալ ես նրանց միայն կարող եմ ողջունել: Ես ճանաչում եմ այդ մարդկանց, ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների եմ ճանաչում»:
«Ես, իհարկե, նկատի չունեմ հասարակ քաղաքացիներին, ես խոսում եմ քաղաքական գործիչների մասին, որոնք քաղաքականությունը կառուցում են «ոչ մի քայլ ետ» սկզբունքով: Դե «ոչ մի քայլ ետ», արդյունքում` ոչ մի ֆիլմ», – եզրափակել է Գանապոլսկին: