Մոսկվայում հղի կանայք պիկետ կանցկացնեն Ռուսաստանի կառավարության կողմից ընդունված նոր օրենքի դեմ: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է ակցիայի կազմակերպիչ Անաստասիա Երմակովան:
Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին, 13.00-ին 50 հղի կանայք պիկետ են անցկացնելու Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության շենքի առջև` պահանջելով չկրճատել իրենց դեկրետային նպաստները:
Կազմակերպչի փոխանցմամբ` պիկետը համաձայնեցված է քաղաքային իշխանությունների հետ:
«Ինչի են հասցրել հղիներին, որ նրանք այս ձմռան ցրտին դուրս գան փողոց: Շատ կանայք տեղյակ չեն, որ օրենքի մեջ նման փոփոխություններ են կատարվում: Այդ փոփոխությունների դեպքում շատ կանայք մեծ գումարներ են կորցնում` մինչև 100000 ռուբլի դեկրետային և մինչև 10000 ռուբլի ամենամսյա նպաստ: Պետությունն էլ ծրագրում է տնտեսել 80 միլիարդ ռուբլի միայն մյուս տարի»,- ասել է Երմակովան:
Նրա խոսքով` «ժողովրդագրական վիճակի մասին այս օրենքից հետո խոսք անգամ լինել չի կարող»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանում կանայք երկու անգամ նմանատիպ ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի և կառավարության շենքի առջև: