Հնդկաստանի Օրիս նահանգի 26-ամյա բնակչուհին, ով հարսանիքից կես տարի անց հայտնաբերել է, որ իր ամուսինն իրականում կին է, բողոք է ներկայացրել դատարան, գրում է Culture Clash Daily-ն:
Մինատի Խաթուան պատմել է, որ ինքն ու իր սիրեցյալը ծանոթացել են մի քանի տարի առաջ: Սկսել են հանդիպել, այնուհետև երիտասարդը նրա ձեռքն է խնդրել: 2009 թվականի սեպտեմբերին զույգն ամուսնացել է: Նորաթուխ ամուսինը բացատրել է իր կնոջը, որ չի կարողանա սեռական հարաբերություններ ունենալ իր հետ կրոնական սկզբունքներից ելնելով, և Խաթուան չի վիճարկել ամուսնու որոշումը:
Ամուսնությունից որոշ ժամանակ անց Խաթուայիի մայրն այցելել է իրենց: Աղջիկը պատմել է, որ ինքը երջանիկ է. բայց միաժամանակ նշել է սեռական հարաբերությունների բացակայության մասին: Խաթուայի խոսքով` մոր այցելությունից հետո իր մեջ կասկածներ են առաջացել, և նա որոշել է պարզել, թե ինչու է ամուսինը հրաժարվում ֆիզիկական հարաբերություններից:
Խաթուային հաջողվել է բռնացնել ամուսնուն լոգանք ընդունելիս: «Եվ հենց այդ ժամանակ իմ վատագույն կասկածները հաստատվեցին»,- պատմել է նա: Այդ դեպքից հետո նրանք բաժանվել են, սակայն մի քանի ամիս շարունակ չէր համարձակվում ոստիկանություն դիմել, քանի որ նրան հաճախ զանգահարում էին ամուսնու բարեկամներն ու սպառնում:
Սակայն մի քանի օր առաջ նա դիմել է դատարան, և ոստիկանությունը որոշել է հետաքննություն անցկացնել: Նախնական վարկածի համաձայն` իրականում կին- ամուսինը, որոշել Է ամուսնանալ Խաթուայի հետ, որպեսզի օժիտ ստանա նրանից: Հարսանիքի օրը աղջկա ծնողներն իրենց մեքենա և 450 եվրո գումար են նվիրել: