Շաբաթ օրը «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտ անցկացված արտոնագրված հանրահավաքը, որը նպատակ ուներ լրատվամիջոցներից պահանջել ազգայնականների գործողությունների անաչառ լուսաբանում, գրեթե անմիջապես վերաճեց չարտոնված երթի:
Ամբոխը շարժվեց «Օստանկինո» այգու ուղղությամբ: Փակելով տրամվայների ճանապարհն ու փողոցը` ազգայնամոլները վառել են ճայտրուկներ և սկսել կրկին հանդես գալ նույն կարգախոսներով` «Ռուսաստանին` ռուսական իշխանություն» , «ԶԼՄ-ներ, բավ է ստեք», «Հավաքվեք ու հեռացեք այստեղից, Ռուսաստանը` ռուսների համար, Մոսկվան` մոսկվացիների»:
Ամբոխը մի պահ հետ է շարժվել և հենց այդ ժամանակ ՕՄՈՆ-ի ներկայացուցիչները դուրս են եկել նրանց դեմ և սկսել ակցիայի մասնակիցներին ձյան վրա նետել: Ձերբակալվածներից շատերը արցունքներն աչքերին խնդրում էին բաց թողել իրենց, գրում է «Կոմերսանտը»:
Ավելի քան 1000 ձերբակալվածներից բռնագրավվել է 2 ծառայողական հրացան, 11 միավոր ատրճանակ, 21 դանակ, ճայտրուկներ:
Իր հերթին, Մոսկովյան շրջանի ոստիկանությունը շաբաթ օրը մի շարք քաղաքներում չարտոնված ակցիաներ կազմակերպելու փորձի համար ձերբակալել է ավելի քան 800 մարդուի: Նրանց թվում են` մոտ 100 դեռահասներ, որոնք ձերբակալվել են Սամարայում, իսկ 150-ը` Վոլգոգրադում:
Մոսկվայի վերջին օրերի անկարգությունների հետ կապված ուշագրավ պատմություն է տեղի ունեցել: Համացանցի օգտատերերը ճանաչել են դեկտեմբերի 15-ին Կիևսկայա կայարանի հարակից հրապարակում անցկացվող ակցիայի մասնակիցներից մեկին: Նրան նկարահանել են նաև Մանեժնայայի անկարգությունների ժամանակ, ինչպես նաև ներքին գործերի աշխատակիցներից մեկի հետ:
Օգտատերերը պարզել են այն երիտասարդի անուն ազգանունը, ով նացիստական ողջույներ հղում` ձեռքը օդ բարձրացնելով: Վերջինս Լևոն Արզումանյանն է եղել, ով
Մոսկվայի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող է, և բլոգերների տեղեկություներով`«Մերոնք» կրեմլամետ կազմակերպության Սոչիի բաժնի ակտիվիստներից է:
Ինքը` Արզումանյանը, չի հրաժարվում ակցիաներին իր մասկացության փաստից, և նույնիսկ հպարտանում է իր կենսագրության այդ հատվածով:
Սոցիալական կայքում իր անձնական էջին նա տեղադրել է այն նկարը, որտեղ ՕՄՈՆ-ի աշխատակիցները իրեն ձերբակալում են: «Մերոնք» կազմակերպության անդամները պնդում են, որ Լևոնն այդ շարժման հետ կապ չունի, ազգայնամոլներն իրենց բլոգերում նույնպես հրաժարվում են Լևոնից` նշելով, որ նա սպասարկում է իշխանություններին` միտումնավոր կերպով «ֆաշիստական ստվեր գցելով» ազգայնամոլների «արդար զայրույթի» վրա: