Բանգլադեշի գլխավոր օդանավակայանում պոռնոֆիլմ են ցուցադրել: Տեսանյութը 5 րոպե շարունակ ցուցադրվել է Դաքայի միջազգային օդանավակայանի մեծ էկրանին:
Սովորաբար այդ էկրանի վրա ցուցադրվում են Բանգլադեշի մշակույթին ու աշխարհագրությանը նվիրված ֆիլմեր: Ինչպես հաղորդում է AFP-ն, պոռնոֆիլմը հասցրել են տեսնել հարյուրավոր ուղևորներ:
Հեռարձակման օպերատորն անմիջապես ձերբակալվել է: Երկրի իշխանությունները մտադիր են հետաքննություն անցկացնել` պարզելու` արդյոք պատահածը կանխամտածված քայլ էր: