Սերբիայի քաղաքացի Դրագան Ստևիչը եգիպտական Շարմ- էլ Շեյխում անցկացվող երեկույթի ժամանակ հարբել է: Սերբը բարձրացել է ցատկահաթակի վրա և թռել է ջրի մեջ, սակայն նրան չի հաջողվել գեղեցիկ թռիչք իրականացնել, քանի որ հետույքով վայրէջք է կատարել անմիջապես շնաձկան գլխին և սպանել նրան:
Ինքը`զբոսաշրջիկը չի հասկացել, թե ինչ է կատարվել: Նա ափ է դուրս եկել, պատմել ընկերներին, որ ջուրն այդքան էլ «փափուկ» չէր և որ նա հասցրել է նույնիսկ ոտքի կոճը վնասել:
Ստևիչը հիվանդանոց է տեղափոխվել հետևյալ ախտորոշմամբ` ալկոհոլային թունավորում և մկանի ձգում:
Ստևիչի ընկերը պատմել է նախորդ գիշերվա դեպքերը Եգիպտոսի ոստիկանությանը, իսկ առավոտյան վերջիններս ափին սպանված շնաձուկ են գտել:
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ սպանված շնաձուկը ամենայն հավանականությամբ հենց այն մեկն է, ով մինչ այդ 3 մարդու էր վնասել, իսկ մեկին էլ սպանել էր:
Շարմ էլ Շեյխի իշխանությունները որպես պարգևատրում խոստացել են սերբին անվճար հանգիստ ապահովել:
Սակայն «Новые известия» օրաթերթի տվյլաներով` սերբը ուրիշ շնաձուկ է սպանել, իսկ զբոսաշրջիկների վրա հարձակվողներն այլ տեսակի են պատկանել: