Երկրաշարժերը, տաք հոսանքները, ջրհեղեղները, հրաբուխները, հզոր թայֆուններն ու սողանքները 2010 թվականի ընթացքում առնվազն կես միլիոն մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել: Այդ առումով 2010թ. վերջին 50 տարվա ընթացքում ամենամահաբեր տարին էր, հաղորդում է AP-ն:
Մասնագետները հաշվարկել են, որ այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառով ավելի շատ մարդ է զոհվել, քան վերջին 40 տարում ահաբեկչական գործողությունների հետևանքով:
«Այնպիսի բնական աղետներ, ինչպիսիք են երկրաշարժերը և հրաբուխները, վերջին շրջանում շատ ավելի հաճախակի բնույթ են կրում»,- ասել է շվեյցարական Ժնևում աղետների վիճակագրական գործակալության փոխտնօրեն Անդրեաս Շաֆթը:
Նա եզրակացնում է, որ տվյալ իրավիճակին հանգեցրել է մարդու գործունեությունը:
Որպես օրինակ նա նշում է, որ հունվարին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր հետ տարավ ավելի քան 220 հազար մարդու կյանք, դրա վառ ապացույցն է:
Այս ամենը հաստատում է Ֆլորիդայի Միջազգային Համալսրանաի բնական աղետների կանխարգելման հարցերով զբաղվող մասնագետ Ռիչարդ Օլսոնը, ով նշում է, որ եթե նման ուժով երկրաշարժ Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում տեղի ունենար 25 տարի առաջ, ապա զոհերի թիվը կհասներ ընդամենը 80000-ի, քանի որ աղքատության պատճառով վերջին տարիներին կառուցվող շենքերի ամրությունը բավարար չի համարվում, իսկ բնակչությունը կտրուկ աճում է, ինչը չի համապատասխանում քաղաքի համաչափ զարգացման ծրագրին:
Մասնագետները փաստում են, որ այս տարի Չիլիի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը, որը մի քանի անգամ ուժեղ էր, քան Հայիթիի երկրաշարժը, 1000-ից քիչ մարդկանց կյանքեր խլեց, քանի տարածքը համաչափ էր զարգացած, բնակչությունը քիչ էր, իսկ շենքերի սեյսմակայունությունը` բարձր:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային գործոնը շատ մեծ նշանակություն ունի բնական աղետների կանխարգելման հարցում, ինչին հաճախ մարդիկ մեծ ուշադրություն չեն դարձնում: