Այսօր Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Կերման նահանգում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է, իսկ 25-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, գրում է Reuters-ը:
Տեղի հեռուսատալիքների փոխանցմամբ` երկրաշարժի պատճառով երեք բնակավայր է ոչնչացել և հավանական է, որ հարյուրավոր մարդիկ փլատակների տակ են մնացել:
Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայության աշխատակցիները: