Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նվերներ է բաժանել զոհված ազատամարտիկների երեխաներին և ազատամարտիկների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը երեկ երկօրյա այցով մեկնել է ԼՂՀ, որտեղ բարեգործական ակցիա է անցկացնում` օգնության ձեռք մեկնելով ծնողազուրկ երեխաներին:
Ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպումից հետո ԼՂՀ ազատամարտիկների միության նախագահ, ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենյաց պաշտպան» մեդալով:
Այս պահին Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Շուշիում, որտեղ նույնպես նվերներ կհանձնի երեխաներին: