Home / Армения / Միջազգային իրավապաշտպանները կոչ են անում ազատել Բելառուսում ձերբակալվածներին

Միջազգային իրավապաշտպանները կոչ են անում ազատել Բելառուսում ձերբակալվածներին

Այսօր Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում Բելառուսի իշխանություններին կոչ է անում անմիջապես դադարեցնել ընդդիմության առաջնորդների և նրանց համախոհների ձերբակալությունները, շուտափույթ ազատ արձակել ձերբակալվածներին և ապահովել նրանց անվտանգությունը:

Human Rights Watch-ի համաձայն` իշխանությունները պետք է անկախ և խորը քննություն անցկացնեն` 2010 թվականի դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած անկարգությունների պատճառը հասկանալու համար: Նրանք պետք է վերլուծեն ոստիկանության և անվտանգության ուժերի դերը իրականացված բռնության գործում և պատժել նրանց, ովքեր մեղավոր են այդ բռնության մեջ:

«Բելառուսի իշխանությունները պարտավորվածություն ունեն ապահովել հասարակական կարգը, բայց այդ պարտավորվածության իրագործումը պետք է համապատխանի մարդու իրավունքների և օրենքի նորմերին»,- ասել է Human Rights Watch ընկերության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Սևորտյանը:

«Դա չի կարող ձերբակալության և ընդդիմության դեմ պատժիչ միջոցների նախերգանք լինել»,- նշել է Սևորտյանը: