Երեկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստի ընթացքում օրակարգում Խորհրդի նախագահի ընտրություն հարցն էր դրված։
Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեղում հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեքհոգանոց ընտրական հանձնաժողով և թեկնածուներ են առաջադրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի խորհուրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը։