Օրաթերթը վերլուծում է «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկու Երևանում արված երեկվա հայտարարությունը, համաձայն որի հաջորդ տարվա ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող գազը թանկանալու է:
Նա որոշ վերապահումներ է արել: «Եթե լինեն հնարավոր այլ տարբերակներ, ապա դրանք կարող են որոշվել առաջիկա 2-3 ամիսներին, եթե, իհարկե, նման բանակցություններ կազմակերպվեն»,- ասել է Պոդմիշալսկին: Այսինքն, գազը կարող է և չթանկանալ, եթե լինեն «այլ տարբերակներ»: Որոնք են դրանք` առայժմ դժվար է ասել, նշենք միայն, որ վերջին տարիներին գազի սակագինը նախատեսվածից ավելի քիչ բարձրացնելու դիմաց Հայաստանը ռուսական ընկերություններին է զիջել բազմաթիվ, այդ թվում նաև ենթակառուցվածքային ձեռնարկություններ: Պետք է նայել, թե ինչ է մնացել, որ կռահենք, թե որն է «այլ տարբերակը»: