WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը որոշել է հուշագրեր գրել: Ասանջն արդեն պայմանավորվել է մի շարք հրատարակչությունների հետ: Հուշագրերը կհանձնվեն ընթերցողների դատին 2011 թվականի մարտին:
Ասանջի ծրագրերի մասին իր Twitter-ի միկրոբլոգում հայտարարել է Random House Mondadori իսպանական հրատարակչության գրական ենթաբաժնի ղեկավար Կլաուդիո Լոպեսը:
Բրիտանիայում Ասանջի հուշագրերը կթողարկի Canongate հրատարակչությունը, իսկ ԱՄՆ-ում ` Knopf-ը: Գրքի թարգմանության իրավունքները կփոխանցվեն Canongate-ին: Հրատարկչությունը հրաժարվել է հաստատել կամ հերքել այս լուրերը:
Սակայն Ասանջի հուշագրերը կհրատարակվեն նրանից հետո, երբ կթողարկվի նրա նախկին գործընկեր, գերմանացի Դանիել Դոմշարթ Բեյգի գիրքը: Նրա գիրքը, որը կոչվում է «Wikileaks-ի ներսում. իմ աշխատանքը աշխարհի ամենավտանգավոր կայքի մասին», լույս կտեսնի Գերմանիայում 2011 թվականի հունվարի 27-ին: