Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պարզել այն մարդկանց ինքնությունը, ովքեր դեկտեմբերի 16-ին փորձել են ձվածեղ և նրբերշիկ պատրաստել Կիևի Փառքի այգում գտնվող Հավերժ կրակի վրա:
Ինչպես հայտնում են Կիևի ոստիկանությունից, բերման է ենթարկվել Ուկրաինայի մայրաքաղաքի 32-ամյա մի բնակչուհի, ով այդ «միջոցառման» մասնակիցներից է եղել: Հարուցվել է քրեական գործ:
Ի դեպ, նշենք, որ անցյալ տարի նմանատիպ մի դեպք էր գրանցվել Հայաստանում` Էջմիածին քաղաքում, որտեղ Հավերժ կրակի վրա փորձել էին խաշ եփել: