Home / Армения / Կոնգրեսն անորոշության մեջ է պահում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ

Կոնգրեսն անորոշության մեջ է պահում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ

Համաձայն ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Սթենի Հոյերի տարածած հաղորդագրության` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը չի ընդգրկվել այսօրվա նիստի օրակարգում:

Ամեն դեպքում, հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում դրված հարցերի շարքում կարող են հավելումներ լինել: Դեռևս հնարավորություն է պահպանվում, որ ԱՄՆ ստորին պալատի Օրենսդրական հանձնաժողովը կամ խոսնակ Նենսի Փելոզին ուղղակիորեն հարցը կմտցնեն այսօրվա օրակարգ` «օրենքների որակազրկման»  մեթոդի կիրառմամբ:

Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman-ը, ԱՄՆ-ի դիվանագիտական աղբյուրներն հաղորդում են, որ թե Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Փելոզին, և թե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խնդրել են կոնգրեսականներից ներկա գտնվել այսօրվա նիստին: