«Կարդացեք իմ 150 էջանոց զեկույցը և այնտեղ կտեսնեք իմ բոլոր դիտարկումները և վերլուծությունները»: Պատասխանելով մարտիմեկյան իրադարձությունների քննության ընթացքի մասին լրագրողների հարցին` այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, ով նաև «Մարտի 1»-ի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էր:
Այնուամենայնիվ, Epress.am-ը խնդրել է Սամվել Նիկոյանին կարծիք հայտնել այն մասին, թե երբ են դատարանի առաջ կանգնելու մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհված 10 մարդկանց մահվան մեղավորները:
«Ես հստակ չեմ կարող ասել, թե երբ: Եվս մեկ անգամ ասում եմ` կարդացեք իմ 150-էջանոց զեկույցը: Ես նաև առաջարկ եմ արել ներգրավվել միջազգային փորձագետներին», – պատասխանել է Սամվել Նիկոյանը:
Նա հավելել է, որ «ինքն ընդհանրապես չէր ուզենա, որ «մարտի 1» լիներ և դրա հետևանքները լինեին»: