Home / Армения / Օստանկինոյում Մեդվեդևի համար միզարաններն իջեցրել են 10 սմ-ով

Օստանկինոյում Մեդվեդևի համար միզարաններն իջեցրել են 10 սմ-ով

Այս շաբաթ նախատեսվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի եթերի համար «Օստանկինո» հեռուստաաշտարակում կոսմետիկ վերանորոգում են արել: Այս անգամ հեռուստաընկերության պաշտոնյաները բարձրաշխարհիկ հյուրի այցելության հետ կապված իջեցրել են միզարանների մակարդակը 10 սանտիմետրով:

«Հարցը նրանում է, որ Վովայի և Դիմայի (Վլադիմիր Պուտին և Դմիտրի Մեդվեդև- Epress.am) այցելությունից առաջ Օստանկինոյում միշտ հանձնարարություններ են տալիս: Ինչպես «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքում: Ներկում են վարդերը, փակում են բոլոր անցքերը: Այս անգամ Օստանկինոյի պաշտոնյաների երևակայությունը սահմաններ չէր ճանաչում: Նրանք տղամարդկանց համար նախատեսված զուգարանում, որը գտնվում է այն ստուդիայի մոտ, որտեղ ձայնագրվելու է նախագահի եթերը, փոքր կոսմետիկ վերանորոգում են արել` միզարանների մակարդակն իջեցնելով 10 սանտիմետրով»,- Օստանկինոյի աշխատակազմի գործողությունները մեկնաբանել է բլոգեր  kropalik-ը:  

Բլոգում նորությունը մեկնաբանողներից ոմանք էլ առաջարկել են աշխատակազմին խնդրի լուծման ոչ ծախսատար միջոցներ.

– Պետք էր նրան ընդամենը մեկ «տաբուրետկա» տալ ու վերջ:
– Դե թող ինքն ել թռչկոտելով հասնի:
– Միզամանն ավելի էժան կնստեր իրենց վրա…