«Առավոտի» տեղեկություններով` լուրերը, թե Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ եղավ լրիվ այլ պատճառով, քան «Կնդոյի» ծեծն էր, կարծես, հաստատվում են:
Ըստ մեր աղբյուրների` նախագահը մինչ այդ դեպքն է բարկացած եղել Գագիկ Բեգլարյանի վրա, քանի որ վերջինիս նախաձեռնությամբ ստեղծվում էր հասարակական միավորում` «Երևանցիներ»: Մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանին մտահոգել է, որ հասարակականը կվերածվի քաղաքական միավորման և կդառնա լուրջ հակակշիռ «ղարաբաղցիներ» կլանին: Եվ նրա «անհանդուրժելի և անընդունելի» ձևակերպումը հենց այդ նախաձեռնությանն է ուղղված եղել: Եվ քաղաքապետի պաշտոնում ոչ թե երևանցու, այլ հատկապես ղարաբաղցու նշանակումն էլ է դրանով պայմանավորված:
Իսկ արարողակարգի աշխատակցի ծեծն ընդամենը առիթ էր` քաղաքական-կուսակցական հավակնություններ ունեցող Բեգլարյանից ազատվելու համար: