Home / Հայաստան / Ամանորյա միջոցառումներ` Սիրահարների այգում

Ամանորյա միջոցառումներ` Սիրահարների այգում

Դեկտեմբերի 25-ից «Պողոսյան պարտեզներ» կազմակերպությունն իրականացնելու է տոնական միջոցառումների շարք, որը կմեկնարկի տոնական շքերթով:

Շքերթը սկիզբ կառնի Երևանի քաղաքապետարանից, կանցնի Հանրապետության Հրապարակով, այնուհետև Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից Բաղրամյան պողոտայով կհասնի Սիրահարների այգի, որտեղ կմատուցվեն ներկայացումներ, ցուցահանդեսներ, հեքիաթասածություն, տոնավաճառ և այլ միջոցառումներ:

Ստորև ներկայացնում ենք միջոցառումների շարքը և ժամանակացույցը.

Տոնածառերի ցուցահանդես-մրցույթ` 25.12.2010–6.01.2011, ժամը` 7:00-1:00
Սիրահարների այգում, ելնելով Կանաչաստանի առաքելությունից,  հայտարարվել է բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ` վերամշակելի նյութերի կիրառմամբ:
Այս տարի մրցույթին մրցանակ է սահմանել նաև Պողոսյան պարտեզները:

Երաժշտական օրեր` Ձմեռային փառատոնի միջոցառումներին շրջանկաներում

Սիրահարների այգում կանցկացվեն մի շարք տոնական բացօթյա համերգներ: Տոնական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 15:30-ին:

Այնուհետև միջոցառման շրջանակներում մի քանի օր կլինեն տարբեր համերգային ծրագրեր, ինչպես օրինակ`դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-21:30 Ջազ և բլյուզ համերգ` Շուշան Պետրոսյան  և Art Voices, Սուրեն Առուստամյանի խումբը:

Դեկտեմբերի 27-ին, ժամը` 18:00-21:30, Ռեգի համերգ` Էքզոդուի և Ռեինկառնացիա խմբերի մասնակցությամբ:

Դեկտեմբերի 28-ին, ժամը` 18:00-21:30-ին, Ռոք համերգ` The Beautified Project, Dogma, Alien Time խմբերի մասնակցությամբ:

Դեկտեմբերի 29-ին, ժամը`18:00-21:30, DJ երաժշտություն` DJ Vakcina-ի մասնակցությամբ:

Նույն ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 25-ին և 26-ին Սիրահարների այգում տեղի կունենա Ձմեռային Տոնավաճառ, որտեղ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող Ամանորյա տոնավաճառում առաջարկվում են արվեստի, տոնական, ձեռագործ և իմիջային հուշանվերներ կամ այլ պարագաներ:

Ինչպես նաև Աշտարակ Կաթ Ընկերության հետ համատեղ դեկտեմբերի 25-30-ը, ժամը`12:00-16:30-ը,  իրականացվելու են  5-14 տարեկան երեխաների համար նախատեսված բազմազան ուրախ խաղեր:

Դեկտեմբերի 25-30-ը Խնկո Ապոր գրադարանի հեքիաթասածը կկարդա «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից»  հեքիաթը: Հեքիաթասածության ընթացքում կհայտնվի ինքը՝ Կաղանդ պապը: 13:00-14:30:

Գեղարվեստի ակադեմիայի կամավորների օգնությամբ երեխաները ինքնուրույն կպատրաստեն ամանորյա ձեռագործ նմուշներ:

Նույն օրը`, 11:00-13:00|14:30-16:30:
Եվ վերջում` 2011 թվականի հունվարի 5-ին, ժամը` 21:00, Արծաթե և Ոսկե երեկույթը ներկայացվում է տարվա առաջին իսկական փարթին: Այս տարվա հյուր DJ-ն է Faddy Farrey Ամստերդամից: