Բելառուսական ընդդիմության մոտ 100 կողմնակիցներ, ովքեր ձերբակալվել էին Մինսկում նախագահական ընտրություններին հաջորդած ցույցի ժամանակ, ազատ են արձակվել, մոտ 500-ը վարչական պատիժ են կրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ընդհանուր առմամբ Մինսկում ձերբակալվեր էր 639 մարդ:
Ներկա պահին ցույցի 19 մասնակից, այդ թվում` նախագահի նախկին 5 թեկնածուներ, գտնվում են ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում: Նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: