ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի հասկանում, ինչու է Հայաստանը քննարկում գազի գինը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսաստանը գազի գինը պետք է քննարկի նրան պատկանող «ՀայՌուսԳազարդ» ձեռնարկության հետ», – ասել է Բագրատյանը` մեկնաբանելով Տիգրան Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը:
Պուտինը, ըստ նրա, սիրում է նստել և բոլորի հետ գազի գին քննարկել: «Կարծում եմ` Պուտինի հանդիպումը Տիգրան Սարգսյանի հետ էականորեն կապված է նրա` Քոչարյանի հետ ունեցած հանդիպման հետ»:
Քոչարյանը պարզապես զզվացրել է Պուտինին, որովհետև «բազմաթիվ անգամ դիմել է, դա տակտ է»:
«Բնականաբար, եթե ես լինեի հանրապետության նախագահ, կասեի` ինչ գործ ունի Ռուսաստանի վարչապետը մեր նախկին նախագահի հետ, որը Հայաստանում համարվում է քաղաքական ախոյան»: Պուտինը հավասարակշռել է իրավիճակը` հանդիպելով և’ Ռոբերտ Քոչարյանի, և’ Տիգրան Սարգսյանի հետ, հավելեց Բագրատյանը: