Home / Армения / Որտեղ է Խաչատուր Սուքիասյանը

Որտեղ է Խաչատուր Սուքիասյանը

Նախկին պատգամավոր, «Սիլ Գրուպի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի քաղաքական հայացքների փոփոխության մասին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը որևէ տեղուկություն չունի:

«Ավելին` վստահ եմ, որ որևէ փոփոխություն չկա, իսկ թե որտեղ է հիմա Խաչատուր Սուքիասյանը, ճիշտ կլինի իրենից հարցնել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Զուրաբյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված վստահությունը, ՀԱԿ համակարգողը պատասխանել է. «Նաև շփումների»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին անթաքույց սատարելու պատճառով Սուքիասյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, «Բժնի» հանքային ջրերի գործարանից, իսկ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Սուքիասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Գլխավոր դատախազություն կամավոր կերպով ներկայանալուց հետո նրան թույլ տվեցին լքել Հայաստանը` հանելով մեղադրանքները: Նշենք, որ նույն հոդվածով մեղադրվող Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես կամավոր ներկայացել էր դատախազություն, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: